Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կանանց իրավունքները
ծավալուն և հետաքրքիր մեթոդաբանությամբ են քննարկման առարկա դարձվում, և դրանց հիմնական
առանցքը կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը երաշխավորելն է, գոյություն ունեցող
կարծրատիպերը հաղթահարելը, կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելն ու հասարակական
և քաղաքական կյանքում կանանց ներուժը խթանելն է:
Կանանց միամսյակի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանն ArmLur.am-ի («Ժողովուրդ») հետ զրուցել է կանանց իրավունքներին վերաբերելի
հարցերի շուրջ: