Մարդու
իրավունքների պաշտպանը կարևորում է ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների
պաշտպանությունը:
Ազդարարները կարող են հաղորդել կոռուպցիոն դեպքերի,
շահերի բախման կամ հանրային շահին սպառնացող խախտումների մասին։
Պաշտպանը բողոքների հիման վրա ուսումնասիրում
է ազդարարների իրավունքների հնարավոր խախտումները և անհրաժեշտության դեպքում դիմում
է համապատասխան մարմիններին՝ ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ
հատուկ պաշտպանության միջոց կիրառելու և խախտված իրավունքները վերականգնելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում
է մոնիտորինգ և տրամադրում խորհրդապահական խորհրդատվություն ազդարարներին։
Տարեկան հաշվետվությունները հասանելի են
www.azdararir.am և www.ombuds.am։
Խախտումների դեպքում՝ թեժ գիծ 116, (+374
96) 116-100 կամ ombuds@ombuds.am։