Գերակա հանրային շահի ճանաչման գործընթացում տեղի են ունեցել սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ:
Չի կարող ընդունելի լինել բնակավայրի բարեկարգումը մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, օրենքի անտեսմամբ կամ կոպիտ շրջանցմամբ՝ բնակչության ունեզրկման, երկրում աղքատության ավելացման հաշվին:
Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սեփականության իրավունքի պաշտպանության հիմնախնդիրին հանրային գերակա շահի ճանաչման գործընթացում։