Հաշմանդամություն ունեցող քիչ թվով անձինք իրապես հնարավորություն
ունեն ներգրավվելու հանրային կյանքի տարբեր բնագավառներում: Թեև վերջին տարիներին մշակվում
են, միևնույն ժամանակ, քիչ են պետության կողմից կիրառվող խթանող միջոցները. «Առավոտ
լուսո» հաղորդաշարի շրջանակներում Անահիտ Մանասյանը խոսել է հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքներին վերաբերելի հարցերի մասին, անդրադարձել խնդիրների լուծման ուղղությամբ
իրականացվող աշխատանքներին:
Իր խոսքում Անահիտ Մանասյանը նաև նշել է, որ խոցելի խմբերի իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող անձինք իրենք են հաճախ թիրախավորվում, ինչը վկայում է ոլորտի
առնչությամբ առկա թյուր պատկերացումների և ոչ պատշաճ ընկալումների մասին: