Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները`
1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի
վիճակում` քաղաքական սակարկությունների համար.
2)իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք.
3)միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով,
թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են.
4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին
է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ
քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել
է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել:
Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի
ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին: