Առողջությունը, կրթությունը, աշխատանքը, սոցիալական պաշտպանությունն անփոխարինելի արժեքներ են մարդու կենսագործունեության և զարգացման համար։
Այս արժեքների նկատմամբ իրավունքները երաշխավորված են Հայաստանի Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։ Առաջնահերթ ուշադրության արժանի այս և սոցիալական ոլորտի մյուս իրավունքների վրա էլ սևեռում է Եվրոպայի խորհրդի պատրաստած Եվրոպական սոցիալական խարտիային նվիրված տեսանյութը։
Սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունը գտնվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության կենտրոնում։