Քաղաքացի-պետություն
հարաբերությունների տեսանկյունից առկա է խորքային երկու խնդիր՝
☑️ պետական իշխանության նպատակը
պետք է լինի` երաշխավորել մարդու իրավունքները, դիտարկել մարդուն որպես բարձրագույն
արժեք։ Սակայն որոշ դեպքերում պետական մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ իրավապահ
մարմինները, իրենց լիազորությունները չեն իրացնում նշված ընկալումների շրջանակներում։
☑️ քաղաքացիների ընկալումներն էլ
հաճախ պատշաճ չեն իրենց իրավունքների և հնարավորությունների սահմանների առնչությամբ.
որոշ դեպքերում քաղաքացիները չեն պատկերացնում, որ իրենց կողմից իրավունքների իրացումն
ու ժողովրդի իշխանության իրացումն ունի սահմաններ։
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բուն TV-ի «Քաղաքացի-պետություն» փոդքասթի եթերում
անդրադարձել է իրավապահ մարմիններ-քաղաքացիներ փոխհարաբերություններին։