Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել
է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդաշարին:
Գլխավոր թեման 2024 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի
մասին տարեկան հաղորդումն ու Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային
մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցն էր:
Ներկայացվել են տարեկան հաղորդման և զեկույցի կազմման մեթոդաբանությունը,
դրանցում բարձրացված առանձին խնդիրներ ու լուծման առաջարկներ: