Գլխավոր թեման Տավուշի մարզում և հանրապետության այլ բնակավայրերում,
այդ թվում՝ Երևանում մեկնարկած բողոքի ակցիաներն ու հավաքներն էին, և այս համատեքստում
Պաշտպանի իրականացրած աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել՝
✅ատելության խոսքի, այդ թվում՝ էթնիկ կամ ազգային պատկանելության
հիմքով ատելության խոսքի տարածման, առերևույթ բռնությունների անթույլատրելիությանը,
✅ լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած
միջադեպերին: Պաշտպանն ընդգծել է լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական պաշտպանված
աշխատանքի կարևորությունը:
✅ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև քաղաքական և հանրային
գործիչների կողմից ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորելու փորձերին: