Մարդու
իրավունքների միջազգային օրը Պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների
արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող
անձանց միջազգային օրվա առթիվ:‼
Հաշմանդամություն
ունեցող անձանց մասին Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած հաջողության պատմությունների
իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է:
Մարդկանց
հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները: Սվետլանա Գրիգորյանն ամուսնացել է, ունի երեխա և
զբաղվում է սիրած աշխատանքով: Երբեք չպետք
է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների և երազել:
Դուք ևս
կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով
հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին՝
???? info@ombuds.am: