ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ 2022 թվականի
ապրիլ ամսից ՄԻՊ աշխատակազմը «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի «Rehabilition
for Torture Survivors» ծրագրի շրջանակում «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական
հայկական կենտրոնի» հետ համագործակցությամբ՝ իրականացնում են Ադրբեջանում ապօրինաբար
պահվող ռազմագերիների ընտանիքների և վերադարձած ռազմագերիների ու նրանց ընտանիքների
աջակցության ծրագիր։ Ծրագիրն իր մեջ ներառում է շահառուների սոցիալ-հոգեբանական, ինչպես
նաև բժշկական աջակցության կարիքների առաջնային գնահատում, այնուհետև յուրաքանչյուրի
հետ անհատական աշխատանք՝ ըստ վերհանված կարիքների խնդիրները լուծելու ուղղությամբ։
Ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում թվով 21 շահառու ընտանիքների։
Շահառուների շրջանակն ավելացնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ։