«Մենք չգիտեինք, թե ինչ կարող էր լինել մեր ընտանիքի հետ․ արտակարգ դրություն հայտարարելու պատճառով ես ու կինս մնացինք Հայաստանում, 2 երեխաներս՝ Ռուսաստանում»,- պատմում է Սերյոժա Պետրոսյանը։
Նա ու իր կինը մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել էին՝ արտակարգ դրության հիմքով չվերթները դադարեցված լինելու մասին, իսկ երկու երեխաները մենակ էին մնացել ՌԴ Ուֆա քաղաքում։
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը դիմելուց հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ աշխատանքով կարողացան երեխաներին վերադարձնել Հայաստան։