Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 9-ը ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին, սակայն դրամական ապահովություն չի ստացել:
Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման և Պաշտպանության նախարարություն կոնկրետ առաջարկ ներկայացնելուց հետո քաղաքացուն վճարվել է մարտական գործողություններին մասնակցության բոլոր օրերի դիմաց դրամական բավարարում՝ 336.325 ՀՀ դրամի չափով։