Քրեակատարողական
հիմնարկում գտնվող դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն
իրեն անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը կազմակերպելու հարցում:
Դիմումատուն,
մասնավորապես, նշել է, որ ունի աչքերի հետ կապված խնդիրներ, և իրեն անհրաժեշտ է վիրահատություն:
Քննարկման
ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության
նախարարություն:
Արդյունքում,
դատապարտյալն այցել է բժշկական հետազոտություններ, ապա ենթարկվել աչքի վիրահատական
միջամտության, որը կազմակերպվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ
պայմաններով։
Մարդու իրավունքների
պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի հետվիրահատական դեղորայքային բուժման ընթացքին։