Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությանը՝ իր վստահորդին քրեակատարողական հիմնարկում այլ
կալանավորված անձանցից մեկուսացված չպահելու հարցով։
Ըստ նրա՝ դատարանի որոշմամբ իր վստահորդի
հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների վրա արգելանք է դրվել, որը,
սակայն, չի վերաբերել կալանավայրում կալանավորներից անջատ, մեկուսացված պահելու
հանգամանքին։ Մինչդեռ հենց սա հիմք ընդունելով՝ իր պաշտպանյալի իրավունքներն արդեն
մեկ ամիս է անհիմն և ոչ իրավաչափորեն սահմանափակվում են։
Կալանավորին մեկուսի պահելու հարցի
առնչությամբ պարզաբանումներ ստանալու պահանջով Մարդու իրավունքների պաշտպանը
գրություններ է հասցեագրել պետական իրավասու մարմիններ։
Արդյունքում, մեղադրյալը առանձին խցից
տեղափոխվել է կալանավորների պահման ընդհանուր խուց։