Փաստաբանը
խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պաշտպանյալի պատշաճ բուժօգնությունը
կազմակերպելու հարցում:
Փաստաբանի
պնդմամբ՝ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ քրեակատարողական հիմնարկի
կողմից ցուցաբերված բուժօգնությունը որևէ դրական ազդեցություն չի ունենում, արդյունքում
նրա վիճակն օր օրի վատանում է: Նույն հարցով Պաշտպանին է դիմել նաև նաև կալանավորված
անձի եղբայրը։
Բարձրացված
հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման
ընթացակարգ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ գրություններ են հասցեագրվել
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ինչպես նաև իրականացվել
է այց քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել
կալանավորված անձի հետ: Վերջինս բարձրացրել է խնդիրներ առողջական վիճակի և խցային պայմանների հետ կապված: Մասնավորապես, նշել
է, որ առողջական վիճակով պայմանավորված խցի սանհանգույցից ինքնուրույն օգտվել չի կարողանում,
քանի որ այն ասիական տիպի է:
Լրացուցիչ
գրություններ են ուղարկվել քրեակատարողական ծառայություն անձի ստացիոնար բուժումը կազմակերպելու
և սանհանգույցից օգտվելու հնարավորությունը ապահովելու հարցով:
Քննարկման
արդյունքում, Պաշտպանի աջակցությամբ, կալանավորված անձը տեղափոխվել է «Դատապարտյալների
հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ստացիոնար հետազոտությունների և բուժման համար: