Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների
պաշտպանին՝ դժգոհելով, որ վարժական հավաքին մասնակցելուց առաջ ՊՆ զորակոչային և զորահավաքային
համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) բժշկական հանձնաժողովը
պատշաճ չի ուսումնասիրել իր առողջական գանգատներն ու բժշկական փաստաթղթերը։
Դիմումատուի տեղեկացմամբ՝ ունի
մի շարք առողջական խնդիրներ, մինչդեռ զինկոմիսարիատում դրանք պատշաճ չեն հետազոտվել
և գնահատվել: Սեփական միջոցներով կրկին անցել է բժշկական հետազոտություններ և փաստաթղթերը
ներկայացրել, սակայն բժշկական հանձնաժողովը դրանք ևս պատշաճ չի ուսումնասիրել: Արդյունքում,
պիտանի է ճանաչվել վարժական հավաքին մասնակցելու համար: Խնդրել է Պաշտպանի աջակցությունը
բժշկական հանձնաժողովի եզրակացությունը վերանայելու հարցում:
Հարցը քննարկվել է զինկոմիսարիատի
իրավասու ներկայացուցչի հետ, ինչի արդյունքում առողջական վիճակի վերաբերյալ գանգատներն
ու բժշկական փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրվել են, և անձը ճանաչվել է ոչ պիտանի
վարժական հավաքի համար:
Պաշտպանը կարևորում է ՊՆ զորակոչային
և զորահավաքային համալրման ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը,
որի արդյունքում լուծվում են քաղաքացիների բարձրացրած մի շարք խնդիրներ։