Քաղաքացին
խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր թոռնուհու կրթության
իրավունքի լիարժեք ապահովման հարցում։
Ըստ Պաշտպանին
ուղղված դիմումի՝ իր թոռնուհին սովորում է դպրոցում, սակայն ՀՀ քաղաքացի չլինելու
և համապատասխան փաստաթղթեր չունենալու հիմքով նրա տվյալները դպրոցի էլեկտրոնային
մատյանում գրանցված չեն։
Դիմումատուի
փոխանցմամբ՝ երեխային խնամում է միայն հայրը, բայց քանի որ հայրությունը վերջինիս
կողմից ճանաչված չէ, գործող օրենսդրությամբ իրավունք չունի դիմելու պետական
իրավասու մարմիններ` երեխայի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու համար։
Մինչդեռ
ուսումնական տարին ավարտելու և հաջորդ դասարան փոխադրվելու համար անհրաժեշտ է
երեխայի տվյալների գրանցման կազմակերպումը, այլապես երեխան չի փոխադրվի հաջորդ
դասարան: Խնդրի կարգավորման նպատակով նաև դպրոցի տնօրինությունն է տևական ժամանակ
դիմել համապատասխան կառույցներին, սակայն ապարդյուն։
Բարձրացված
հարցի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի
արդյունքում երեխայի տվյալները ներառվել են Էլեկտրոնային մատյանում, և նա հաջորդ
դասարան փոխադրվելու հնարավորություն է ստացել։