Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել, որ բազմաբնակարան
շենքի ջրամատակարարման խողովակը պայթել է, որի հետևանքով ջուրը հոսում է՝ վնասելով
բնակիչների տները։
Ըստ քաղաքացու՝ խնդրի կարգավորման նպատակով
դիմել է համայնքապետարան, սակայն որևէ արձագանք չի ստացել։
Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ
ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման
ներկայացուցիչը կապ է հաստատել համայնքապետարանի իրավասու ներկայացուցչի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
արագ արձագանքման և համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության
արդյունքում քաղաքացու կողմից բարձրացված հարցը ստացել է դրական լուծում․
ջրամատակարարման խողովակը սեղմ ժամկետներում վերանորոգվել է։