Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությանը 1 ամիս պակաս վճարված կենսաթոշակը ստանալու հարցում։
Ըստ դիմումի՝ ինքն ունի ՀՀ-ում փախստականի
կարգավիճակ և համապատասխան կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որի
վավերականության ժամկետը լրանալու հիմքով դադարեցվել է նաև կենսաթոշակ ստանալու
իրավունքը։
Ճամփորդական փաստաթղթի վավերականության
ժամկետը երկարացնելուց հետո կենսաթոշակ ստանալու համար համապատասխան փաստաթղթերը
քաղաքացին ներկայացրել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն,
սակայն հերթական թոշակի վճաման ժամանակ 1 ամսվա գումարը չի ստացել։
Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ
ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարարություն։ Կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների
արդյունքում քաղաքացին ստացել է իր չվճարված ամսվա կենսաթոշակը։