Կալանավորված անձի փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությանը` իր վստահորդին կալանքի կրումը շարունակելու նպատակով այլ քրեակատարողական
հիմնարկ տեղափոխելու հարցում:
Ըստ փաստաբանի՝ մեղադրյալի ընտանիքը, այդ թվում՝ երկու անչափահաս
երեխաները, բնակվում են մարզում: Հետևաբար, հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը,
ընտանիքի բնակության վայրի և քրեակատարողական հիմնարկի հեռավորությունը, առկա են էական
դժվարություններ վստահորդի և նրա անչափահաս երեխաների տեսակցությունները կազմակերպելու
հարցում:
Հաշվի առնելով նշված հանգամանքները, ինչպես նաև երեխայի լավագույն
շահի սկզբունքը, Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման առաջարկով դիմել է պետական
իրավասու մարմիններին։
Իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում
փաստաբանի կողմից բարձրացված հարցը ստացել է լուծում․ կալանավորված անձը տեղափոխվել
է այլ քրեակատարողական հիմնարկ։