Քաղաքացին բնակարանային ապահովության հերթացուցակում ընդգրկվելու
համար դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։
Ըստ դիմումատուի՝ ամուսինը զինվորական ծառայության ընթացքում
ստացել է վիրավորում և ճանաչվել ծառայության համար ոչ պիտանի։ Որպես
հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողի ընտանիք՝ դիմել են իրավասու մարմին
բնակարանային ապահովության հերթացուցակում հաշվառվելու նպատակով, սակայն ստացել են
մերժում։
Պաշտպանի աշխատակազմում բողոքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ
մերժման հիմքը նախկին զինծառայողի ընտանիքի հաշվառման վայրի փոփոխությունն է։
Պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկով գրություններ են
հասցեագրվել պետական իրավասու մարմիններին, որոնց հիման վրա իրականացվել են
լրացուցիչ հետազոտություններ։
Մարդու իրավունքների պաշտպանի և իրավասու պետական
գերատեսչությունների արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու
բարձրացրած խնդիրը ստացել է լուծում՝ ընտանիքը հաշվառվել է որպես բնակարանային
ապահովության շահառու։