Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությանը՝ որպես սահմանամերձ գյուղի բնակիչ դրամական
օգնություն և սննդային փաթեթ ստանալու հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Գավառի մարզային ստորաբաժանում ներկայացված բողոքի համաձայն՝ դստեր և անչափահաս
թոռան հետ բնակվելով սոցիալապես ծանր պայմաններում, ունեն սննդի, հագուստի և
դրամական աջակցության կարիք։
Ընտանիքին աջակցություն տրամադրելու հնարավորության
հարցը քննարկելու նպատակով գրություններ են հասցեագրվել պետական իրավասու
մարմիններին։
Պաշտպանի արագ արձագանքման և պետական
իրավասու մարմինների արդյունավետ համագործակցության արդյունքում, հաշվի առնելով
ընտանիքի սոցիալապես անապահով վիճակը, տրամադրվել է անհրաժեշտ սոցիալական
աջակցությունը։