Քաղաքացին
դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել,որ որդին, ով սովորում է Երեւանի
պետական համալսարանում, առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային
զինծառայության եւ ծառայության ընթացքում իրականացրել մարտական հերթապահություն: Ծառայության
ավարտից հետո ուսումը ԵՊՀ-ում շարունակել է առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, սակայն
չի կարողացել ստանալ ուսման վարձի փոխհատուցում՝ որպես մարտական հերթապահություն իրականացրած
զինծառայող:
Դիմումի հիման
վրա Պաշտպանի ներկայացուցիչները հարցը քննարկել են ԵՊՀ ուսումնամեթոդաբանական վարչության
հետ: Դրանից հետո ուսման վարձի փոխհատուցման հարցը քննարկվել է նաեւ ռեկտորատի նիստում:
Արդյունքում,
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինվորական ծառայության ընթացքում մարտական
հերթապահություն իրականացրած ուսանողին տրամադրվել է ուսման վարձի 30 տոկոսի չափով
փոխհատուցում: