Քաղաքացին դիմել է Պաշտպանին՝ խնդրելով աջակցել մարտական գործողություններին
մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի համար դրամական ապահովություն ստանալու հարցում:
Քաղաքացուն զորահավաքային զինվորական ծառայություն անցնելու ամբողջ ժամանակահատվածի
համար դրամական հատուցում չի վճարվել, նա ստացել է միայն 52.000 ՀՀ դրամ գումար: Պաշտպանի
գրությունից հետո Դ. Երիցյանին վճարվել է մասնակցության ամբողջ օրերի գումարը՝
161.134 ՀՀ դրամի չափով։