Փաստաբանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ քրեական վարույթի շրջանակում,
գործողություններ իրականացնելու նպատակով, իր վստահորդին պատկանող կազմակերպության
գործունեությունը դադարեցվել է:
Ըստ նրա՝ կազմակերպության տևական ժամանակ
չգործելու հետևանքով տնտեսվարողը և աշխատակիցները կրում են էական վնասներ: Խնդրել
է Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խնդիրը
կարգավորելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը՝ կարևորելով տնտեսվարողի և աշխատակիցների
իրավունքների ու օրինական շահերի ապահովումը, պարզաբանումների պահանջով դիմել է
համապատասխան իրավասու պետական մարմին։ Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում
կազմակերպության գործունեությունը վերականգնվել է: