Փաստաբանի
պնդմամբ՝ իր պաշտպանյալն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և ՄԻԱՎ-ով պայմանավորված`
բժշկի ցուցումով ստանում է դեղորայք։
Մարդու
իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները բարձրացված խնդիրը քննարկել են իրավասու պետական
մարմնի ներկայացուցչի հետ, որից հետո կալանավորված անձի առողջական վիճակի վերաբերյալ
հարցերը լրացուցիչ ուսումնասիրվել են։ Արդյունքում, վերջինիս տրամադրվել է բժշկի կողմից
նշանակված դեղորայքը։
Բացի այդ,
Պաշտպանի ներկայացուցչին տեղեկացրել են, որ կալանավորն ունի հոգեկան առողջության հետ
կապված խնդիրներ, նրան կզննի հոգեբույժը, արդյունքներով պայմանավորված` կքննարկվի լրացուցիչ
բուժման անհրաժեշտությունը: