Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով,
որ Ոստիկանության պարեկային
ծառայողները կայացրել են անհիմն վարչական ակտ՝ զրկելով իրեն մեքենա վարելու իրավունքից
1 տարի ժամկետով։
Ըստ դիմումատուի՝ պարեկային ծառայության աշխատակիցները
վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում են կայացրել, քանի որ իր կողմից վարած մենքենայի
գույնը և պետհամարանիշը տարբերվել են Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում
առկա տվյալներից։ Տեղեկացրել է նաև, որ տվյալ մեքենան սեփականության իրավունքով պատկանում
է ոչ թե իրեն, այլ այն կազմակերպությանը, որտեղ աշխատում է, իսկ հաշվառման համարանիշները
կազմակերպության ներկայացուցիչները անուշադրությամբ տեղադրել են նույն մակնիշի մեկ
այլ մեքենայի վրա, ինչի արդյունքում էլ առաջացել է նման խնդիր։
Կայացված
վարչական ակտի իրավաչափությունը վերանայելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը
գրություն է հասցեագրել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Իրականացվել
են լսումներ, ուսումնասիրվել են Պարեկային ծառայության ծառայողի անհատական տեսաձայնագրող
սարքի տեսաձայնագրությունը։ Արդյունքում, վարչական իրավախախտման մասին որոշումը բեկանվել
է և վերականգնվել է քաղաքացու մեքենա վարելու իրավունքը։