ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ բժշկական կենտրոնում
ՍԻՀ սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ կատարվել է կորոնարոգրաֆիա, որից հետո՝ սրտի
կորոնար անոթների ստենտավորում, ինչի համար վճարել են 460.000 ՀՀ դրամ: Սակայն հետագայում
տեղեկացել է, որ տրամադրված բուժօգնությունը պետք է իրականացվեր պետական պատվերի շրջանակներում,
որից հետո դիմել է բժշկական հաստատության ղեկավարին վճարած գումարը հետ ստանալու համար,
սակայն արդյունքի չի հասել: Պաշտպանի աջակցությամբ խնդիրը շտկվել է, և գանձված գումարը
հետ է վերադարձվել: