Քրեակատարողական հիմնարկում գտնվող
դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը դատապարտյալի
համար անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կազմակերպելու հարցում:
Դիմումատուն տեղեկացրել է, որ դատապարտյալին
անհրաժեշտ է թերապևտի, ակնաբույժի, մաշկաբանի, նյարդաբանի, ատամնաբույժի խորհրդատվություն
և բուժում:
Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու
իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն,
ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են չհայտարարված այց քրեակատարողական
հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ։
Արդյունքում, դատապարտյալն անցել է
բժշկական հետազոտություններ, և նշանակվել են համապատասխան բուժումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևել
է նաև դատապարտյալի դեղորայքային բուժման ընթացքին։