Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքի իրացման ապահովման հարցում:
Քաղաքացին տեղեկացրել է, որ մանկապարտեզում վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով իր երեխան չի կարողանում այլևս հաճախել մանկապարտեզ, իսկ այդ աշխատանքները տևելու են մինչև 2023 թվականը:
Ըստ քաղաքացու՝ դիմել է մանկապարտեզի տնօրինությանն իր երեխային այլ մանկապարտեզ տեղափոխելու խնդրանքով, սակայն խնդրանքը մերժվել է․ միևնույն ժամանակ տվյալ մանկապարտեզի մյուս սաներին տնօրինությունը ապահովել է այլ մանկապարտեզ հաճախելու հնարավորությամբ։
Պաշտպանի միջամտությամբ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել է համապատասխան քայլեր և ծնողի համաձայնությամբ երեխան տեղափոխվել է այլ մանկապարտեզ: