Դատապարտյալը
խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բուժզննում անցնելու և անհրաժեշտ
վիրահատությունը կազմակերպելու հարցում:
Ըստ դիմումատուի՝
ազատությունից զրկման վայրում ստացել է բուժում, սակայն չկա դրական դինամիկա: Նրա պնդմամբ՝
իրեն անհրաժեշտ է շտապ վիրահատություն, սակայն տևական ժամանակ չի կազմակերպվում:
Բարձրացված
հարցի կապակցության Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում
գրություններ է հասցեագրել Արդարադատության նախարարություն:
Արդյունքում,
դատապարտյալն անցել է անվճար բուժզննում և վիրահատվել է։