Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությունը մասնակի կենսաթոշակի նշանակման հարցում:
Բողոքը ներկայացրած անձի խոսքով՝ Միասնական
սոցիալական ծառայությունը մերժել է մասնակի կենսաթոշակի նշանակման վերաբերյալ իր
դիմումը աշխատանքային ստաժի ոչ բավարար լինելու հիմքով։ Քաղաքացու պնդմամբ՝
կենսաթոշակային մարմնի կողմից աշխատանքային ստաժն ամբողջությամբ չի հաշվարկվել,
4․5 տարի ժամանակահատվածը չի ներառվել։
Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու
իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել պետական իրավասու մարմին՝
լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու խնդրանքով։
Արդյունքում, 5 տարի պակաս հաշվարկված աշխատանքային
ստաժը հաշվարկվել է և քաղաքացին ստացել է մասնակի կենսաթոշակի իրավունք։