Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով,
որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալին ցուցված բուժօգնությունը չի տրամադրվում։
Մասնավորապես, իր պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից երեկոյան ժամի տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ,
և վերջինիս բժշկի կողմից ցուցվել է քունը կազմակերպել բացառապես շնչառական ապարատով,
որի անխափան աշխատանքը հնարավոր է միայն մշտական ինտերնետային կապի հասանելիության
պարագայում։ Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը գտնվում է կարանտինային խցում, որտեղ
ինտերնետային կապ հնարավոր չէ ապահովել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բարձրացված
խնդիրը քննարկել է իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։
Քննարկման արդյունքում, կարևորելով անձի առողջության պահպանման
իրավունքը, ոչ աշխատանքային օրը, կազմակերպվել է կալանավորի տեղափոխումը այլ խուց, որտեղ ապահովվել է ինտերնետի անխափան աշխատանք,
և շնչառական սարքը հնարավոր է եղել գործարկել։