Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությունն ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու
հարցում։
Դիմումատուի տեղեկացմամբ՝ ինքն ու անչափահաս
զավակներից մեկն ունեն հաշմանդամություն, ընտանիքը բաղկացած է հինգ անձից և
հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ստանում են
ընտանեկան նպաստ։ Նրա պնդմամբ՝ այլ բնակարան տեղափոխվելու և հաշվառման հասցեն
փոխելու հիմքով դադարեցվել է նպաստ ստանալու իրավունքը։
Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ
ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման
ներկայացուցիչը կապ է հաստատել պետական իրավասու մարմնի ներկայացուցչի հետ։
Ստացված պարզաբանման համաձայն, նոր
բնակության վայրի հասցեով հաշվառվելուց հետո հաջորդ ամսվա ընթացքում ընտանիքին
կվճարվի նախորդ 2 ամիսների չվճարված նպաստը։
Ավելի ուշ քաղաքացին Պաշտպանին տեղեկացրել է,
որ խնդիրը լուծվել է, և ինքը ստացել է նախորդ ամիսների չվճարված գումարը։