Ի պատասխան Պաշտպանի
ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացրած գրության՝ տեղեկացրել են, որ ՀՀ Արագածոտնի մարզում
գտնվող հողամասից առանձնացվող գույքային միավորի նկատմամբ գրանցվել է Դ. Համբարձումյանի
սեփականության իրավունքը, և տրամադրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական
գրանցման վկայական:
Դ. Համբարձումյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած
դիմումով տեղեկացրել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի
հիման վրա տրված կատարողական թերթի կատարման շրջանակներում Հարկադիր կատարումն ապահովող
ծառայության կողմից կազմակերպվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդ, որի արդյունքներով
ինքը ճանաչվել է հաղթող և ձեռք է բերել ՀՀ Արագածոտնի մարզում X քմ մակերեսով
հողամասի 1/4-րդ բաժնեմասը՝ որպես առանձին գույքային միավոր: Վճիռը և առուվաճառքի պայմանագիրը
ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե նշված հողամասի՝ որպես առանձին գույքային միավորի
նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար, սակայն տրամադրված
վկայականով իր գույքը գրանցվել է որպես ընդհանուր բաժնային սեփականություն և իրեն պարզաբանվել
է, որ գույքի մասն առանձին գրանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել որակավորում ունեցող
անձի կողմից կազմված հողամասի բաժանման սահմանված կարգի չափագրման փաթեթ, ինչպես նաև
հատակագիծ, հասցեավորման որոշում: