Նախկին զինծառայողը դիմել է Մարդու
իրավունքների պաշտպանի աջակցությանն անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հարցում։
Ըստ դիմումատուի՝ ՀՀ սահմանների
պաշտպանության ժամանակ ստացել է հրազենային վիրավորում, որից հետո իր նկատմամբ սահմանվել
է 2-րդ խմբի հաշմանդամություն: Հավելել է նաև, որ ունի ոտքերի անոթների, մկանների և
ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ: Համապատասխան հետազոտում և բուժում ստանալու
նպատակով դիմել է զինվորական հոսպիտալ, սակայն արդյունքի չի հասել։
Խնդիրը քննարկվել է զինվորական
հոսպիտալի իրավասու ներկայացուցչի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի
և Պաշտպանության նախարարության արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացուն
տրամադրվել է ուղեգիր իրեն անհրաժեշտ հետազոտությունը և բուժումը ստանալու համար։