Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված
դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ ունի առողջական մի շարք խնդիրներ։ Բժշկի
կողմից ցուցված է հրատապ վիրահատություն, սակայն չունի բավարար ֆինանսական
միջոցներ։
Ըստ քաղաքացու՝ ամուսինն 1-ին խմբի
հաշմանդամություն ունի, նախկինում ընտանիքը ստացել է նպաստ, բայց արդեն մի քանի
ամիս է նպաստի վճարումը դադարեցվել է. ապրուստի միակ միջոցն ամուսնու կենսաթոշակն
է։
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությունը ամուսնու նպաստի իրավունքը վերականգնելու և իր
վիրահատությունն անվճար կազմակերպելու հարցերում:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է
քննարկման ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։
Արդյունքում, վերականգնվել է նպաստ ստանալու իրավունքը, միաժամանակ վճարվել է նաև
նախորդ 3 ամիսներին չվճարված գումարը։
Քաղաքացին Պաշտպանին լրացուցիչ դիմումով
տեղեկացրել է, որ որպես նպաստառու, իրեն տրամադրվել է ուղեգիր, անհրաժեշտ
վիրահատությունը պետական պատվերի շրջանակում իրականացնելու համար։