Հ. Ներսիսյանը դիմել է Պաշտպանի աջակցությանը, քանի որ ծառայության
տարիներին չի օգտվել ամենամյա արձակուրդներից, իսկ վերջնահաշվարկ կատարելիս այդ օրերի դիմաց հասանելիք գումար չի ստացել: Ավելին՝ քաղաքացին 2 ամիս կադրերի տրամադրության
տակ գտնվելու ընթացքում նույնպես չի վարձատրվել: Պաշտպանի աջակցությամբ Հ. Ներսիսյանին
տրամադրվել է օրենքով հասանելի ողջ գումարը։