ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությամբ Գորիսի «Վիննեթ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի շահառու
Սաթենիկ Դալլաքյանը Երևանում մասնակցել է «Մշտական Դիմահարդարում» մասնագիտական դասընթացների,
որը անցկացվել է հայտնի դիմահարդարի և թրեյների
կողմից:
Սաթենիկի խոսքով
դասընթացները իրեն տվել են նոր և ժամանակակից մասնագիտական գիտելիքներ, որոնցով նա
ավելի ինքնավստահ և որակյալ ծառայություն կարող է մատուցել իր հաճախորդներին: