Քաղաքացին դիմել է Պաշտպանի աջակցությանը որդիների զինվորական
գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաև մարտական հերթապահություն
իրականացնելու վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու հարցում:
Ըստ դիմումատուի՝ իր երկվորյակ որդիները՝ որպես ժամկետային զինծառայողներ,
մասնակցել են Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին, սակայն նրանց զինվորական
գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության, ինչպես նաև մարտական հերթապահություն
իրականացնելու վերաբերյալ գրառումներ չկան։
Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը
գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարին։ Արդյունքում, զինվորական գրքույկներում կատարվել են համապատասպան
գրառումները։