Ռ․ Միքայելյանը մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով
տեղեկացրել է, որ 75 տարեկան միայնակ կենսաթոշակառու է և շուրջ 12 տարի բնակվում է
Երևանում գտնվող բնակարանում, որի խոհանոցի պատերը և առաստաղը վնասվել են հարևանի տնից
ջրի ներթափանցման հետևանքով: Դիմել է համատիրությանը պատերը և առաստաղը վերանորոգելու
հարցով, սակայն արդյունքի չի հասել: Պաշտպանի աջակցությամբ համատիրության
միջոցներով բնակարանի վնասված հատվածները վերանորոգվել են: