Փաստաբանը
զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին՝ տեղեկացնելով, որ
ուշ ժամի պատճառով չի կարողանում մուտք գործել քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու
իր պաշտպանյալին։
Նրա խոսքով՝
իր և կալանավորված անձի մյուս փաստաբանի մուտքը քրեակատարողական ծառայողները արգելում
են՝ պատճառաբանելով, որ ազատությունից զրկված անձինք իրավաբանական օգնություն ստանալու
նպատակով փաստաբանի հետ կարող են տեսակցել միայն աշխատանքային ժամերին: Մինչդեռ, հաջորդ
առավոտյան նշանակված է եղել դատական նիստ, և իրենք ցանկանում են իրենց պաշտպանյալի
հետ քննարկել նրա պաշտպանությանն առնչվող հարցեր:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը բարձրացված հարցը քննարկել է քրեակատարողական
հիմնարկի իրավասու ներկայացուցչի հետ։ Ներկայացվել է փաստաբանի խորհրդապահական կարգով
իր պաշտպանյալին անարգել տեսակցելու իրավունքը առանց տեսակցությունների թվի և տևողության
սահմանափակման անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։
Պաշտպանի
արագ արձագանքման արդյունքում փաստաբանների բարձրացրած խնդիրը կարգավորվել է, նրանք
կարողացել են անարգել տեսակցել իրենց պաշտպանյալին։