Կ. Զավարյանը դիմել է Պաշտպանին, քանի որ զինծառայող որդու մոտ
ախտորոշվել էր 3-րդ աստիճանի վարիկոցելե, և տրվել էր պլանային կարգով վիրահատության
ցուցում, սակայն մարտական գործողություններից հետո որդու առողջական վիճակը վատթարացել
էր և հրատապ վիրահատության անհրաժեշտություն է առաջացել: Պաշտպանի աջակցությամբ զինծառայողը
տեղափոխվել է հոսպիտալ, անցել անհրաժեշտ հետազոտություններ և վիրահատվել։