Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային
ստաժում չհաշվարկված 5 տարի 8 ամիս ժամանակահատվածը ներառելու և կենսաթոշակի
վերահաշվարկ իրականացնելու հարցով։
Պաշտպանի գրության հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարությունը կատարել է հավելյալ ուսումնասիրություններ։ Արդյունքում
իրականացվել է վերահաշվարկ՝ ներառելով նաև աշխատանքային ստաժի չհաշվարկված
ժամանակահատվածը։
Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ այդ
տարիների չվճարված գումարը ստացել է 2023 թվականի մայիս ամսվա կենսաթոշակի հետ
միասին։