Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել,
որ ցմահ ազատազրկման դատապարտված իր հարազատն ունի առողջական խնդիր և բժշկի կողմից
ցուցվել է համապատասխան բուժում։
Վերջինս ցանկություն է հայտնել սեփական ֆինանսական միջոցների
հաշվին ցուցված բուժումը կազմակերպել իր նախընտրած բժշկական կենտրոնում։
Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր հարազատին բժշկական
օգնություն տրամադրելու հարցում։
Պաշտպանի հանձնարարությամբ, բարձրացված հարցի առնչությամբ անմիջապես
սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում գրություն է հասցեագրվել պետական
իրավասու մարմնին։
ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շնորհիվ
քաղաքացու կողմից բարձրացված խնդիրը ստացել է դրական լուծում։