«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրական էթնիկ զտումներ
է իրականացրել։ Մենք կարող ենք խոսել Ադրբեջանի կողմից կազմակերպված ավելի քան 9-ամսյա
շրջափակման մասին։ Մարդիկ չեն ունեցել հիմնական սննդամթերք, դեղորայք, վառելիք և այլն:
Այսպիսով խախտվել են նրանց բոլոր հիմնարար իրավունքները, ստեղծվել է հումանիտար աղետ,
որը սեպտեմբերի 19 - ին վերաճել է Ադրբեջանի ռազմական միջամտության», - «Փաստինֆո»
- ի եթերում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: