Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի
շրջանակներում խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության
մասին։
Հատուկ
շեշտադրվել է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը պարտադրված
է լքել հայրենիքը, քանի որ չի ունեցել կյանքի և անվտանգության որևէ երաշխիք և դարձել
է վատ վերաբերմունքի այս կամ այն տեսակի զոհ։
Պաշտպանը
ամփոփել է նաև 2023 թ. գործունեության արդյունքները, խոսել է տարբեր բնագավառներում
Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած ծրագրերի մասին։
Անահիտ
Մանասյանը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք իր պաշտոնավարման ժամանակահատվածը
բավարար է եղել մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում ամբողջությամբ ներգրավվելու
համար, ինչպես նաև ներկայացրել է, թե որն է համարում պաշտոնավարման ընթացքում իր հիմնական
ձեռքբերումը: