Պատերազմի
ընթացքում ու դրանից հետո, գերիների վերադարձի և սահմանների հետ կապված գրեթե բոլոր
հարցերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունն առաջին անգամ էր: Հաճախ
այլ երկրներում էլ նման փորձ չկա:
Ադրբեջանական
զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների, վայրագությունների մասին
փաստերը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել,
իսկ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից
ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը, ցավոք, չդարձավ իրական կյանքում իրական
մարդուն պաշտպանող սկզբունք, քանի որ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ գերակշռեցին
քաղաքական պատճառները:
Այս կարևոր
հարցերի, COVID-19-ի ժամանակ աշխատանքի բարդությունների, ներկայիս խնդիրների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Էդմոն
Մարուքյանի հետ: