Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների
եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամ։
Ընտրությունը
կայացել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ընդհանուր
ժողովի փետրվարի 7-ի առցանց նիստի շրջանակներում։ Քվեարկությանը մասնակցել են
ENNHRI-ի անդամ ավելի քան 30 ՄԻՊ հաստատություններ:
Հեղինակավոր
կառույցի Կառավարման խորհրդի կազմում ընտրվել են նաև Դանիայի (նախագահող) և Հյուսիսային
Իռլանդիայի ազգային հաստատությունների ներկայացուցիչները:
Ի դեպ,
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում
եվրոպական ցանցի կառավարման մարմնում։